Մատչելիության հղումներ

Իլհամ Ալիեւ. «Տարածքային ամբողջականությունը բանակցությունների թեմա չէ եւ երբեք չի դառնա»


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարցը ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ Հայաստանի հետ բանակցությունների առարկա չէ, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:

«Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը բանակցությունների թեմա չեն եւ երբեք չեն դառնա», - Նովրուզ Բայրամ մահմեդական տոնի կապակցությամբ Բաքվի հասարակայնության առջեւ իր ելույթում այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահը:

«Մենք կլուծենք ղարաբաղյան հակամարտությունը՝ ելնելով Ադրբեջանի ազգային շահերից եւ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան», - շեշտել է Իլհամ Ալիեւը:

Ալիեւը նաեւ փաստել է, որ Ադրբեջանը տնտեսական աճի ցուցանիշներով աշխարհի առաջատարներից է: «Միայն այս տարվա անցած ամիսներին այդ ցուցանիշը կազմել է 50 տոկոս, բայց ես ուզում եմ, որ զարգացումն ավելի արագ լինի», - ասել է Ադրբեջանի նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG