Մատչելիության հղումներ

Ալեքսան Կարապետյանը՝ Բրիտանական համագործակցության խաղերի հաղթող


Ծանրորդ Ալեքսան Կարապետյանը այսօր Մելբուրնում պահպանեց Բրիտանական համագործակցության խաղերի չեմպիոնի կոչումը, ընդհանուր հաշվարկով բարձրացնելով 350 կիլոգրամ:

94 կիլոգրամ քաշային կատեգորիայում հանդես եկող Կարապետյանը ծնվել է Հայաստանում, սակայն այժմ ներկայացնում է Ավստրալիան:

«Հայրս եւ որդիս հետեւում էին իմ ելույթին: Ես որդուս խոստացել էի, որ ոսկե մեղալ կնվաճեմ», - «Ֆրանսպրես» -ին ասել է 35-ամյա Կարապետյանը:

Հայազգի ծանրորդը դեռ չի որոշել՝ մասնակցելու է արդյո՞ք Բրիտանական համագործակցության հաջորդ խաղերին, որոնք կայանալու են 2010 թվականին Նյու Դելիում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG