Մատչելիության հղումներ

Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին այսօր մեկնել է ադրբեջաբնակ Մառնեուլի շրջան՝ նշելու մահմեդականների Նովրուզ Բայրամ տոնը:

Նախագահը տեղի բնակիչներին ողջունել է ադրբեջաներեն: «Մեզ համար դուք մեր հասարակության ամենաաշխատասեր, ամենահայրենասեր, ամենաբարեկամական հատվածներից մեկն եք», -֊ ասել է Սահակաշվիլին Մառնեուլում հավաքված ադրբեջանցիներին:

Ըստ «Իմեդի» հեռուստակայանի՝ նախագահը բոլոր ադրբեջանցիներին խորհուրդ է տվել սովորել վրացերեն: Սահակաշվիլին նաեւ խոստացել է հաջորդ շաբաթվանից սկսել դեպի Մառնեուլ տանող ճանապարհի վերանորոգումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG