Մատչելիության հղումներ

Մինսկում ձերբակալվել են 3 վրացիներ


Բելառուսի իրավապահները երկուշաբթի երեկոյան Մինսկում ընդդիմության հանրահավաքի ընթացքում ձերբակալել են Վրաստանի 3 քաղաքացիների, հաղորդում է «Նովոստի» գործակալությունը:

Ըստ «Ռուսթավի-2» հեռուստաալիքի՝ ձերբակալվածների թվում է Վրաստանում հայտնի ծայրահեղական հոգեւորական հայր Բասիլ Կոբախիձեն: Բելառուսի իրավապահները հարցաքննել են ձերբակալվածներին: Սպասվում է, որ առաջիկա ժամերին Վրաստանի քաղաքացիները կարտաքսվեն Բելառուսից:

Մինսկում Հոկտեմբերյան հրապարակում Բելառուսի ընդդիմության մի քանի հարյուր կողմնակիցները, որոնց թվում են միացյալ ընդդմիության առաջնորդ Ալեքսանդր Միլինկեւիչը, շարունակում են պահանջել չեղյալ հայտարարել կիրակի օրը երկրում կայացած նախագահական ընտրությունների արդյունքները, որոնց արդյունքներով Բելառուսի նախագահ էր ընտրվել Ալեքսանդր Լուկաշենկոն:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը հաղորդում է, որ Վրաստանի փոխարտգործնախարար Մերաբ Անթաձեն հայտնել է, որ Վրաստանի ԱԳՆ-ն բողոքել է Վրաստանի քաղաքացիների «անհիմն ձերբակալության կապակցությամբ եւ պահանջել նրանց անհապաղ ազատ արձակել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG