Մատչելիության հղումներ

logo-print
Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ ապրանքաշրջանառությունը ամեն տարի ավելանում է մոտ 40-50 տոկոսով, սակայն անցած տարի այն աճել է 70 տոկոսով: Խոսքը հիմնականում Հնդկաստանից Հայաստան ներմուծման մասին է, որն անցած տարի կազմել է մոտ 11 մլն դոլար:

Այս օրերին Հայաստանում է գտնվում հնդիկ գործարարների պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված են մետաղագործական ընկերությունների ներկայացուցիչներ: Հայտնի է, որ հնդկական ամենախոշոր ներդրումը Հայաստանում հենց ոսկու արդյունաբերության ոլորտում է:

«Տատա քնսալթինգ» հայտնի ընկերության ներկայացուցիչ Էս Վի Մանիի փոխանցմամբ, սա առաջին այցն է Հայաստան, եւ առայժմ դժվար է ասել, թե կոնկրետ ինչ ուղղությամբ կզարգանա համագործակցությունը:
«Մենք բաց ենք համագործակցություն համար եւ պատրաստ ենք նաեւ օգնել Հայաստանի կառավարությանը՝ մշակել այս ուղղությամբ համապատասխան քաղաքականություն՝ տեխնոլոգիական պարկեր եւ տնտեսական գոտիներ հիմնելու ուղղությամբ»:

Աշխարհի խոշորագույն կինոինդուստրիան՝ Բոլիվուդը, որը տարեկան 1000 ֆիլմ է թողարկում, հետաքրքրված է կինոարտադրության ոլորտում վաղուց արդեն աչքի չընկնող Հայաստանի հետ համագործակցությամբ:

Բոլիվուդյան արտադրության մեծ երկրպագու է նաեւ Հայաստանում Հնդկաստանի դեսպան տիկին Րինա Պանդեյը: «Շատ ուրախ եմ տեսնել հնդկական կինոարտադրության ամենահայտնի ներկայացուցիչներից մեկին Հայաստանում: Սա, կարծես, իրականություն դարձած երազ լինի,- ասաց տիկին Պանդեյը եւ հույս հայտնեց,- Այս համագործակցության արդյունքում կարող է մի հրաշալի ռոմանտիկ հայ - հնդկական ֆիլմ ստեղծվել»:

Պատվիրակության կազմում էր նաեւ Բոլիվուդի ամենաճանաչված ռեժիսորներից մեկը՝ Մուքեշ Բհաթթը: Նա վստահեցրեց, որ եթե ինքը Հայաստանում ֆիլմ նկարահանի, իր օրինակին կհետեւեն նաեւ այլ հնդիկ ռեժիսորներ, իսկ Հայաստանի բնությունը հրաշալի է նկարահանումների համար:

Աննա Սաղաբալյան, Երեւան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG