Մատչելիության հղումներ

Հռոմի պապը ընդունել է Հայ կաթողիկե եկեղեցու առաջնորդին


Հռոմի պապ Բենեդիկտոս 16-֊րդը այսօր Վատիկանում ընդունել է Հայ կաթողիկե եկեղեցու պատրիարք Ներսես Պետրոս 19-֊րդին եւ Հայաստանից ժամանած ուխտագնացներին:

Հայ ժողովուրդը, Հռոմի պապի բնորոշմամբ, «սարսափելի հալածանքների է ենթարկվել հանուն քրիստոնեական հավատքի, որոնք պատմության մեջ մտել են «Մեծ եղեռն» անվանմամբ»:

Հռոմի պապը ձեռնպահ է մնացել «ցեղասպանություն» բառն արտասանելուց, հաղորդում է «Ասոշիեյթեդ փրես» գործակալությունը:

Բենեդիկտոս 16-֊րդի նախորդ Հովհաննես Պողոս երկրորդը օգտագործել է «ցեղասպանություն» բառը՝ առանց նշելու, թե ով է իրագործել Հայոց ցեղասպանությունը:

Հայաստանը աշխարհի առաջին պետությունն է, որը 301 թվականին պետականորեն ընդունել է քրիստոնեությունը, փաստել է ամերիկյան գործակալությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG