Մատչելիության հղումներ

Վրաստանի նախագահին անվանել են Լենինի եւ Աթաթուրքի ժառանգորդ


Վրաստանի լեյբորիստական կուսակցության առաջնորդ Շալվա Նաթելաշվիլին այսօր հայտարարել է, որ վաճառելով Բաթումիի օդանավակայանը թուրքերին, Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին դավաճանել է Վրաստանի շահերը:

«Կովկասպրես» գործակալության փոխանցմամբ, Նաթելաշվիլին Վրաստանի նախագահին անվանել է «Լենինի եւ Աթաթուրքի ժառանգորդ»: Նա նաեւ հորդորել է Վրաստանի խորհրդարանի պատգամավորներին՝ չվավերացնել Թուրքիայի հետ համաձայնագիրը:

Անցած շաբաթ Թուրքիայի նախագահ Ահմեդ Նեջեթ Սեզերի՝ Թբիլիսի կատարած այցի ընթացքում Վրաստանը եւ Թուրքիան պայմանավորվել էին համատեղ օգտվել Բաթումիի օդանավակայանից:

Վրաստանի վարչապետ Զուրաբ Նողաիդելին հայտնել էր, որ թուրքական կողմը վերանորոգելու է Բաթումիի օդանավակայանը, ինչից հետո թուրքական ավիաընկերությունների կողմից այն կօգտագործվի որպես Թուրքիայի ներքին օդանավակայան: Ըստ այդմ, Վրաստանի քաղաքացիները Բաթումիից Թուրքիայի քաղաքներ կկարողանան թռչել նույն գներով, որոնք գործում են Թուրքիայի ներքին չվերթներում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG