Մատչելիության հղումներ

Հայաստանցի «կիբերմարզիկն» առաջին անգամ կմասնակցի համաշխարհային մրցաշարին


Այժմ նա խաղում հաջողության հասնելու համար օգտագործում է 10 ստեղնաշար ու մկնիկ եւ կատակում, որ իրեն պակասում է եւս մեկ ձեռք: Այժմ նրա արագության ցուցանիշը րոպեում շուրջ 200 գործողություն է: Իսկ Հայաստանում, թերեւս, ամենաարագ «կիբերմարզիկի»՝ Հրանտի ցուցանիշը րոպեում 340 գործողություն է: Համաշխարհային չափանիշներով այս արդյունքները, սակայն, միջին են, քանի որ այս մարզաձեւի վարպետները զարգացնում են րոպեում մինչեւ 500 գործողություն արագություն:

Համակարգչային խաղերի սիրահարները Երեւանում բավական շատ են, սակայն Կարենն ու նրա ընկերները տարբերվում են նրանցից, քանի որ համարվում են ոչ թե սովորական «գեյմերներ»՝ համակարգչային խաղերի մասնագետներ, այլ «կիբերմարզիկներ»: Համակարգչային խաղերի պրոֆեսիոնալ մակարդակի Կարենն ու նրա ընկերները վերջերս են հասել՝ ընդամենը մեկ տարի առաջ, երբ ստեղծվեց կիբերսպորտի ազգային լիգան: Այժմ նրանք խաղում են ոչ թե ժամանակ անցկացնելու համար, այլ լուրջ մարզվում են, որպեսզի հաղթեն առաջնություններում:

Այս տարվա փետրվար ամսին կազմակերպվեց կիբերսպորտի առաջին՝ ձմեռային մրցաշարի առաջին որակավորման փուլը, իսկ մարտին՝ երկրորդը: Դրանց արդյունքում ընտրվեց 8 կիբերմարզիկ, ովքեր ապրիլի 2-ին կմասնակցեն եզրափակիչին: Ի դեպ, նրանցից յուրաքանչյուրն էլ կստանա դրամական պարգեւ: Կազմակերպիչները խոստանում են, որ նման մրցաշարեր անց են կացվելու տարին 4 անգամ: Իսկ լավագույն «կիբերմարզիկը» այս տարի կմեկնի Իտալիա՝ մասնակցելու Կիբերսպորտի համաշխարհային առաջնությանը: Հայաստանցի մարզիկը մրցելու է եւս 70 երկրների ներկայացուցիչների հետ: «Մեր կարգախոսը՝ հաղթանակն է», - ասում է կիբերսպորտի ազգային լիգայի նախագահ Էդգար Սահակյանը:


Տաթեւիկ Լազարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG