Մատչելիության հղումներ

«Նովոստի-Գրուզիա» գործակալությունը հաղորդում է, որ ներկայումս մշակվում է Ռուսաստանի տարածքը շրջանցող եւս մեկ գազատար խողովակաշար կառուցելու ծրագիրը:

Գազատարն Ադրբեջանից՝ Վրաստանի եւ Ուկրաինայի տարածքով, ապա Սեւ ծովի հատակով վառելիքը կհասցնի եվրոպական երկրներ: Ծրագրի նախաձեռնողը՝ «Վրաստան-Ուկրաինա-Եվրամիոթյուն խողովակաշար» անունով ընկերությունն է: Ծրագիրն անցած շաբաթավերջին քննարկվել է Թբիլիսիում:

Ըստ նախնական հաշվարկների, ծրագրի իրագործման համար կպահանջվի շուրջ 2 միլիարդ դոլար, արդեն ստեղծվել է 5 ընկերություններից բաղկացած միջազգային կոնսորցիում: Խողովակի երկարությունը կկազմի մոտ 1000 կիլոմետր, լայնությունը՝ 20 սանտիմետր: Ծրագրի հեղինակները նշում են, որ խնդիրներից մեկը գազատարի խաչվելն է արդեն իսկ գոյություն ունեցող ռուսական «Երկնագույն հոսք» խողովակաշարի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG