Մատչելիության հղումներ

Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին Հայաստանի կայցելի ապրիլին:

«Ռեգնում» գործակալությանը Հայաստանում Եվրահանձնաժողովի առաքելության մամլո քարտուղար Անահիտ Ազատյանը հայտնել է, որ Փիթեր Սեմնեբիի այցի ժամանակացույցը առայժմ ճշտվում է:

Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին ներկայումս Վրաստանում է, իսկ անցած շաբաթավերջին նա այցելել էր Ադրբեջան:

«Ղարաբաղի հարցում կողմերի միջեւ կոնկրետ արդյունքներ ձեռք բերելուց հետո, չի բացառվում, որ Եվրամիությունը կարող է տարածաշրջան ուղարկել խաղաղապահ զորքեր, ինչպես նաեւ աջակցել պատերազմի ընթացքում ավերված տարածքների վերականգնմանը», - ըստ «Զերկալո» թերթի, Բաքվում հայտարարել է Փիթեր Սեմնեբին՝ դժվարանալով պատասխանել, թե ինչ կազմով եւ որտեղ են տեղակայվելու խաղաղապահները:

Ինչ վերաբերում է ղարաբաղյան հակամարտության բուն կարգավորմանը եւ 2006 թվականին հնարավոր առաջընթացին, Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչը ասել է. «Դեռեւս հույս ունեմ, որ հակամարտությունը կկարգավորվի խաղաղ ճանապարհով: Պատերազմը կողմերից ոչ մեկին պետք չէ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG