Մատչելիության հղումներ

Փիթեր Սեմնեբի. «Եթե համոզված չլինեի ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ, չէի համաձայնի նոր նշանակմանը»


«Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակին մոտիկից ծանոթանալու նպատակով ես պետք է այցելեմ Ադրբեջան եւ Հայաստան, կարծիքներ փոխանակեմ [ԵԱՀԿ Մինսկի խմբի] համանախագահների հետ: Սակայն, եթե համոզված չլինեի ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ, չէի համաձայնի նոր նշանակմանը», - ըստ ԱՊԱ գործակալության, հայտարարել է Հարավային Կովկասում Եվրամիության նոր ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին:

Սեմնեբին նշել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված նախաձեռնությունները ճիշտ համակարգելու համար մշտապես կապ է պահպանելու համանախագահների հետ:

Նշելով, որ 2006 թվականին հակամարտությունը կարգավորելու մեծ հնարավորություն կա՝ Եվրամիության ներկայացուցիչը միաժամանակ ասել է. - «Հաշվի առնելով, որ Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների վերջին հանդիպումը չարդարացրեց սպասելիքները, դժվար է ասել, թե որքանով են այդ սպասելիքները հիմնվում իրականության վրա»:

Հարավային Կովկասում Եվրամիության ներկայացուցիչը Բաքու է ժամանել հինգշաբթի օրը: Հայաստանի արտգործնախարարությունից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ Սեմնեբիի այցը տարածաշրջանային է, եւ նա մարտ ամսվա ընթացքում կայցելի նաեւ Հայաստան: Եվրամիության ներկայացուցչի հայաստանյան այցի ժամկետները ճշտվում են:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG