Մատչելիության հղումներ

Հայազգի անվանի ծանրորդ, 1980 թվականի Մոսկվայի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, 44-ամյա 3ուրիկ Սարգսյանը, ով վերջին տարիներին հանդես է եկել Ավստրալիայի դրոշի ներքո, երեկ հայտնել է մարզական ելույթները դադարեցնելու մասին:

69 կիլոգրամ քաշային կարգում հանդես եկող ծանրորդը Ավստրալիայում անցնող Համագործակցության խաղերում պոկում եւ հրում վարժություններում ընդհանուր հաշվով բարձրացրել է 255 կիլոգրամ եւ գրավել է ընդամենը 7-րդ տեղը: Առաջին տեղում երկու վարժություններում 271 կիլոգրամ հավաքած Չինտանա Վիդանաջեն է Շրի Լանկայից:

Վերջին անհաջող մոտեցումից հետո 3ուրիկ Սարգսյանը հանել եւ հարթակին է թողել մարզական ոտնամանները, ինչը խորհրդանշում է ելույթները դադարեցնելու վճիռը եւ մարզասերների ծափողջույնների ներքո հեռացել է բեմից:

«Այսօր ես դադարեցնում եմ ելույթներս, հաջորդ տարվա մասին դեռ չեմ կարող ասել: Շատ է սթրեսը, երբեք այսքան լարված չեմ եղել, շատ նյարդային եմ», - ասել է Սարգսյանը:

Լրատվական գործակալությունները հաղորդում են, որ մարզիկը ծնվել է Հայաստանում եւ հանդես գալով Խորհրդային Միության հավաքականում, 1980 թվականին Մոսկվայում օլիմպիական արծաթ է վաստակել: 1996 եւ 2000 թվականներին՝ արդեն հանդես գալով Ավստրալիայի թիմում, նա վերստին մասնակցել է Օլիմպիական խաղերին, սակայն մեդալներ չի շահել:

Երկարատեւ կարիերայի ընթացքում 3ուրիկ Սարգսյանը 5 անգամ դարձել է աշխարհի չեմպիոն եւ սահմանել է 23 համաշխարհային ռեկորդ:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG