Մատչելիության հղումներ

Թուրքմենստանի նախագահը դրամական պարգեւ է շնորհել կանանց


Թուրքմենստանի նախագահ Սապարմուրադ Նիյազովը մարտի 20-ից 22-ը նշվող գարնան տոնի կապակցությամբ դրամական պարգեւ է շնորհել կանանց: Բոլոր թոշակառու, աշխատող եւ սովորող կանայք եւ աղջիկները կստանան մոտ 40-ական դոլար:

Ըստ «Ազատություն» ռադիոկայանի թուրքմենական ծառայության, Նիյազովը հայտարարել է, որ պարգեւատրում է կանանց «ընտանիքի ամրապնդման եւ հայրենիքին նվիրված սերունդ դաստիարակելու համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG