Մատչելիության հղումներ

Դպրոցականի մահը կասկածներ է հարուցում


Սակայն, մեկ այլ վարկածով՝ Էդուարդի մահվան պատճառ է դարձել դպրոցականների միջեւ ծեծկռտուքը: Ուսուցիչները չեն հերքում, որ տղայի մահվանից մի քանի օր առաջ ծեծկռտուք է եղել, 4-5 տասներորդցիներ առաջին հարկի միջանցքում կռվել են: Բայց փոխտնօրեններն ասում են, որ երբ իրենք մոտեցել են կռվողներին, Էդուարդին նրանց մեջ չեն տեսել:

«Ես կողքին կանգնած էի ու տեսա, թե ինչպես նրան գետնին գցեցին ու 3-4 հոգի ոտքով հարվածում էին գլխին», - ասում է Էդուարդի դասընկերներից մեկը: Նրա ասելով՝ Էդուարդը մոտեցել էր կռվողներին բաժանելու: Ընկերները վստահ են, որ Էդուարդը արատ չի ունեցել, քանի որ զինկոմիսարիատի բուժզննումը նման բան չէր հայտնաբերել:

Դպրոցի ղեկավարությունը հրաժարվում է որեւէ բան պարզաբանել: «Կարծիքներն ու մեկնաբանություններն այնքան շատ են, որ եզրակացություն անելը վաղ է», - ասում է փոխտնօրեն Նարինե Սարգսյանը:


Լուսինե Գրիգորյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG