Մատչելիության հղումներ

Հայաստանի ոստիկանությունը կասկածյալին հանձնել է ԱՄՆ-ի իրավապահներին


Հայաստանի ոստիկանությունը ձերբակալել եւ ԱՄՆ-ի իրավապահ մարնիններին է հանձնել Ռոբերտ Հովսեփյանին, ով մեղադրվում է ամերիկահայերից 65 հազար դոլար կորզելու մեջ:

Ռոբերտ Հովսեփյանը 2004 թվականից աշխատում էր Գլենդեյլի գերեզմանատանը եւ հողակտորներ է վաճառել մարդկանց՝ չտալով նրանց որեւէ փաստաթուղթ:

2004 թվականի հոկտեմբերից Հովսեփյանը նման հողակտորներ է վաճառել 10 հոգու, ովքեր դիմել են գերեզմանատան աշխատակիցներին եւ պարզել, որ իրենց անունները ընդհանրապես որեւէ փաստաթղթում նշված չեն: Երբ ոստիկանությունը փորձել են գտնել ու հարցաքննել Հովսեփյանին, պարզվել է, որ նա արդեն ԱՄՆ-ում չէ: Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ երկկողմ համաձայնության հիման վրա Հայաստանի ոստիկանությունը Միացյալ Նահանգներին է հանձնել կասկածյալին:

Ռոբերտ Հովսեփյանը այժմ Գլենդեյլի ոստիկանատան բանտում է: Նրան առաջադրվել է 9 մեղադրանք:


Արամ Վանեցյան, Լոս Անջելես

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG