Մատչելիության հղումներ

Հայ շախմատիստը նվաճել է Ռեյկյավիկի ավանդական մրցաշարի գլխավոր մրցանակը


Հայ շախմատիստ Գաբրիել Սարգսյանը հաղթել է Իսլանդիայում անցկացվող ավանդական XXII Reykjavik Open միջազգային մրցաշարը՝ հավաքելով 7 միավոր (հնարավոր 9-ից):

«Ռեգնում» գործակալությունը հաղորդում է, որ նույնքան միավորներ էին հավաքել եւս չորս մարզիկներ՝ Եգիպտոսի, Ադրբեջանի, Ֆրանսիայի ու Հնդկաստանի ներկայացուցիչները: Սարգսյանը հաղթող է ճանաչվել՝ նկատի առնելով լրացուցիչ ցուցանիշները: Հայ շախմատիստը ստացել է մրցաշարի գլխավոր մրցանակը՝ 20 հազար ԱՄՆ դոլար:

Մեկ այլ հայ շախմատիստ՝ Լեւոն Արոնյանը անցած շաբաթ հաղթող էր ճանաչվել Լինարեսի սուպերմրցաշարում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG