Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում՝ Հեյդար Ալիեւի անվան պալատում այսօր բացվում է աշխարհի ադրբեջանցիների երկրորդ համագումարը, որին մասնակցում են պատվիրակներ Եվրոպայից, ԱՊՀ-ից, Կանադայից, Թուրքիայից, այլ երկրներից: Ընդհանուր առմամբ, համագումարին մասնակցում է շուրջ 600 պատվիրակ 44 պետությունից: Եվս 650 պատվիրակ մասնակցում է Ադրբեջանից:
«Թուրան» գործակալության փոխանցմամբ, համագումարի օրակարգում հիմնական թեմաներից մեկը Լեռնային Ղարաբաղի խնդիրն է լինելու: Ենթադրվում է, որ համագումարը կընդունի հատուկ ուղերձ, որը կփոխանցվի աշխարհի երկրների ղեկավարներին, խորհրդարաններին եւ միջազգային կազմակերպություններին:
Կցուցադրվի «Մենք ադրբեջանցիներ ենք» ֆիլմը: Օրվա երկրորդ կեսին համագումարում ելույթ կունենա նախագահ Իլհամ Ալիեւը, որը ադրբեջանական սփյուռքի ակտիվ անդամներին կշնորհի պետական պարգեւներ:
Սփյուռքի հետ աշխատանքի հարցերով պետական կոմիտեի նախագահ Նազիմ Իբրահիմովը «Զերկալո» օրաթերթին վերջերս տված հարցազրույցում ասել էր, թե ադրբեջանցիները հայերին քարոզչական պայքարում չեն զիջում: «Հիմա այդ պայքարն է'լ ավելի է թեժանում, վերջին շրջանում աշխարհի տարբեր անկյուններում լսելի է դառնում ադրբեջանցիների ձայնը: Մենք ինֆորմացիոն պայքարում ետ չենք մնում, ավելին՝ առաջ ենք ընկել», - նշել էր Իբրահիմովը՝ ավելացնելով, թե աշխարհի ադրբեջանցիների երկրորդ համագումարի անցկացումն ամբողջությամբ ֆինանսավորում է պետությունը:
Արմեն Քոլոյան, Պրահա