Մատչելիության հղումներ

Վաշինգտոնում հուսով են, որ կրկնական ընտրություններն Ադրբեջանում արդար կանցնեն


«Ինտերֆաքս-Ազերբայջան» լրատվական գործակալության փոխանցմամբ, Բաքու այց կատարած ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հետ հարաբերությունների գծով տեղակալ Դենիել Ֆրիդը հույս է հայտնել, որ կրկնական խորհրդարանական ընտրությունները կհամապատասխանեն միջազգային չափանիշներին: Նրա խոսքերով, ամերիկացիները պատրաստ են դիտորդներ ուղարկել Ադրբեջան:

«Մեզ հիասթափեցրել է այն, որ 2005 թվականի նոյեմբերին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները, չնայած մեր ակնկալիքներին, չեղան արդար եւ ազատ: Մենք հորդորել ենք Ադրբեջանի իշխանություններին վերընտրություններ անցկացնել այն ընտրատարածքներում, որտեղ մեծ թվով խաիտումներ են եղել», - ասել է Դենիել Ֆրիդը:

Ադրբեջանում կրկնական ընտրությունները (10 ընտրատրածքներում) տեղի կունենան մայիսի 13-ին:

Գործակալությունը նշում է, որ ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալը աջակցություն է հայտնել Եվրատլանտյան կառույցներում Ադրբեջանի ինտեգրման գործընթացին եւ խոսել է նավթի արտահանումից առաջիկայում ակնկալվող եկամուտի թափանցիկ բաշխման անհրաժեշտության մասին:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG