Մատչելիության հղումներ

Խանութ - հաճախորդ հակամարտության հաշիվը դեռ 10 : 0 է


Նա վերցրեց կոշիկներն ու գնաց խանութ՝ իր գումարի հետեւից: Ու թեեւ խանութում Միքայելին չէին տվել գնումն ապացուցող կտրոն, նրան մի կերպ հաջողվեց իր գումարը հետ ստանալ:

Այսպիսի պատմությունները կրկնվում են ամեն օր տասնյակ անգամներ, սակայն ոչ բոլորն են նման հաջող ավարտ ունենում: Իսկ «Հաճախորդը միշտ ճիշտ է» արտահայտությունը լսում ենք միայն արտասահմանայան ֆիլմերից:

Հայաստանի սպառողը, մինչդեռ, ունի նույն իրավունքները, ինչ ասենք՝ ԱՄՆ-ի կամ Եվրոպայի սպառողը:

Այդ իրավունքներն առաջին անգամ ձեւակերպել է ԱՄՆ-ի նախագահ Ջոն Քեննեդին 1961 թվականի մարտի 15-ի իր ելույթում՝ ասելով, որ սպառողներն ունեն տեղեկատվություն ստանալու, անվտանգության, ընտրության եւ լսված լինելու իրավունք: Ավելի ուշ դրանց ավելացել են եւս չորս՝ վնասի հատուցման, սպառողական կրթության, հիմնական պահանջմունքների բավարարման եւ առողջ շրջակա միջավայրի, իրավունքները:

«Հայաստանում, սակայն, սպառողների իրավունքները ոտնահարվում են ամեն քայլափոխի», - ասում է «Սպառողների իրավունքների պաշտպանություն» հասարակական կազմակերպության նախագահ Աբգար Եղոյանը: - «Վրաստանում օրինակ, բոլոր ապրանքների պիտակներում կամ անձնագրերում պարտադիր գրված է նաեւ վրացերեն. այդպիսով՝ հարգվում է սպառողի տեղեկատվություն ստանալու իրավունքը: Իսկ Հայաստանյան շուկայի ապրանքների 90 տոկոսի վրա հայերեն տառերը բացակայում են»:

Եղոյանն ասում է, որ եթե մեկը խանութից, ասենք, սառնարան գնի եւ, ճապոներեն ու անգլերեն չիմանալով, սխալ միացնի ու փչացնի, խանութը պարտավոր է նրա գումարը վերադարձնել կամ սառնարանն անվճար
նորոգել: Սակայն այստեղ ծագում է երկրորդ խնդիրը. դեռ պետք է ապացուցել, որ տվյալ ապրանքը գնել ես հենց այդ խանութից, ինչը դժվար է անել, քանի որ Հայաստանյան շատ քիչ խանութներում են գնում կատարելիս կտրոն տրամադրում:


Տաթեւիկ Լազարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG