Մատչելիության հղումներ

Հայաստանում ԱՄՆ֊-ի դեսպանի ճակատագիրը մնում է անորոշ


«Դեսպան Էվանսը մեր դեսպանն է եւ շարունակում է վայելել այդ պատիվն ու առանձնաշնորհը», - ճեպազրույցի ժամանակ երեկ ասել է ԱՄՆ֊ի պետդեպարտամենտի խոսնակ Ադամ Էրելին՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ճիշտ են լուրերը Էվանսին Երեւանից հետ կանչելու մասին:

Վերջին շաբաթներին լրատվամիջոցներում տեղեկություններ հայտնվեցին, թե ԱՄՆ-֊ի պետդեպարտամենտը որոշել է ժամկետից շուտ հետ կանչել դեսպան Էվանսին այն բանից հետո, երբ նա ցեղասպանություն էր որակել 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում կատարվածը:

Վաշինգտոնը պաշտոնապես չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG