Մատչելիության հղումներ

Եվրախորհրդարանը քննադատել է բարեփոխումների դանդաղ ընթացքը Թուրքիայում


Եվրախորհրդարանը քննադատել է եվրաինտերգման գործընթացի շրջանակներում Թուրքիայում իրականացվող բարեփոխումների ընթացքը: Թուրքական NTV հեռուստաալիքը հաղորդել է, որ պաշտոնական Անկարայի հասցեին քննադատություն կա Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էլմար Բրոքի ղեկավարությամբ պատրաստված զեկույցում:

«Թուրքիայում քաղաքական բարեփոխումների գործընթացը 2005 թվականին դանդաղել է, բարեփոխումները իրականացվում են անհամաչափ եւ ոչ բավարար տեմպերով», - ասված է զեկույցում, որը նախատեսվում է քննարկել Ստրասբուրգում:

Զեկույցի հեղինակները նշում են Եվրամիութան հետ բանակցային գործընթացի շրջանակներում Անկարայի ստանձնած բոլոր պարտավորությունների իրագործման անհրաժեշտությունը: Զեկույցը նաեւ պարունակում է հորդոր Եվրահանձնաժողովին՝ ավելի ուշադիր հետեւել Թուրքիայում մարդու իրավունքների, խոսքի եւ կրոնի ազատության, ազգային փոքրամասնությունների իրավունքների հետ կապված գործընթացներին:

Ընդհանուր առմամբ, Եվրամիությանը անդամակցելու ճանապարհին Թուրքիան պետք է բանակցի 35 հարցի շուրջ: Եվրամիությանը Թուրքիայի ինտեգրման գործընթացը, ըստ եվրոպական փորձագետների, կարող է տեւել 10-15 տարի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG