Մատչելիության հղումներ

Հայազգի չեմպիոնը՝ Հայաստանում


Հայազգի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը, ով պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 20 մենամարտ եւ տոնել նույնքան հաղթանակ, որոնցից 17-֊ը նոքաուտով, հայրենիք է վերադարձել IBF վարկածով միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոնի կարգավիճակով:

Դեկտեմբերի 11-֊ին Գերմանիայի Լայպցիգ քաղաքում կայացած չեմպիոնական մենամարտում Արթուրը պարտության մատնեց նիգերիացի մարզիկ Իկեկեին:

Արթուր Աբրահամը հանդես է գալիս գերմանական դրոշի ներքո, քանի որ, ինչպես ինքն է ասում, մարզվում է Գերմանիայում, եւ Հայաստանի դրոշի տակ հանդես գալ իրեն պարզապես թույլ չեն տալիս:

Արթուրը մարզվում է եղբոր՝ Ալիկի հետ: Նրանց ներկայիս մարզիչը Ուլի Վեգներն է: Մինչեւ Գերմանիա մեկնելը եղբայրները մարզվել են միջազգային կարգի մրցավար, հանրապետության ֆիզկուլտուրայի եւ սպորտի վաստակավոր աշխատող Արմեն Հովհաննիսյանի մոտ: Մարզիչը նշում է, որ Արթուրը եւ Ալիկը կարգապահ ու աշխատասեր են: Սակայն ռինգում նրանք տարբեր են. - «Արթուրն ավելի ագրեսիվ է եւ տիրապետում է հուժկու հարվածների, իսկ Ալիկն ավելի արագ է»:

Մայիսի 13-֊ին Գերմանիայում Արթուր Աբրահամը կփորձի պաշտպանել չեմպիոնական տիտղոսը: Հաջողության դեպքում նա կարող է պայքարել նաեւ այլ վարկածներում լավագույնը ճանաչվելու համար: Նրա պրոմոութեր Վիլֆրեդ Զաուերլանդը մենամարտ անցկացնելու առաջարկով արդեն դիմել է WBA վարկածով աշխարհի չեմպիոն ֆելիքս Շտուրմի գործակալներին:


Միսակ Կրկյաշարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG