Մատչելիության հղումներ

Չեխիայի նախագահը գտնում է, որ չարժե բորբոքել անցյալը


«Թրքիշ Ուիքլի» թերթի տեղեկացմամբ, Չեխիայի նախագահ Վացլավ Կլաուսն անցած կիրակի գերմանական «Շփիգել» հանդեսի հարցազրույցում ասել է, թե չարժե բորբոքել անցյալը եւ փորձել ժամանակին տեղի ունեցած իրադարձությունները մտցնել միջազգային հանրության օրակարգ:

«Անցյալն անցյալ է, հիմա Եվրոպական խորհրդարանը Թուրքիային հորդորում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ո՞վ դրանից օգուտ կքաղի», - ասել է Կլաուսը:

Չեխիայի նախագահը նաեւ անդրադարձել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Պրահայում վերջերս արած հայտարարությանը, թե Ռուսաստանը բարոյական պատասխանատվություն է կրում 1968 թվականի իրադարձություների համար, երբ խորհրդային զորքերը մտան Պրահա:

«Դա Չեխիային հասցեագրած ժեստ էր, բայց չեմ կարծում, որ մենք Պուտինի հետ պետք է քննարկենք, թե ինչ է արել Խորհրդային Միությունը մեր նկատմամբ: Այլ կերպ ասած, Պուտինը Լեոնիդ Բրեժնեւի ժառանգը չէ, ինչպես եւ ես Չեխիայում 1948 թվականին իշխանությունը զավթած կոմունիստական ռեժիմի ժառանգը չեմ», - ասել է Վացլավ Կլաուսը:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG