Մատչելիության հղումներ

logo-print

Սեզեր. «Թուրքիան ցանկանում է երկաթուղային կապ ունենալ Ադրբեջանի եւ Վրաստանի հետ»


«Թուրքիան ցանկանում է երկաթուղային կապ ունենալ Վրաստանի եւ Ադրբեջանի հետ շեւեւ մասնակցում է Կարս - ֊Թբիլիսի - ֊Բաքու երկաթուղու կառուցման ծրագրի իրագործմանը», - ասել է այսօր Թուրքիայի նախագահ Ահմեդ Սեզերը Թբիլիսիում վրացի պաշտոնակից Միխեիլ Սահակաշվիլիի հետ հանդիպելուց հետո:

Սեզերը նաեւ հայտնել է, որ ամռանը Ջեյհան նավահանգստում տեղի կունենա ադրբեջանական նավթի առաջին բեռնաքանակի մատակարարման հետ կապված հանդիսավոր արարողությունը, որին հրավիրված է Վրաստանի նախագահը:

Վերջին տարիներին Թուրքիան, Ադրբեջանը եւ Վրաստանը մեծ ջանքեր են գործադրում երեք երկրները միացնող երկաթուղու շինարարության ծրագիրը կյանքի կոչելու համար:

Հայաստանը խիստ ընդդիմանում է այդ ծրագրին՝ առաջարկելով փոխարենը վերագործարկել Կարս֊ - Գյումրի երկաթուղին, որը չի գործում Հայաստանի շրջափակման պատճառով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG