Մատչելիության հղումներ

Վրաստանի օմբուդսմենի աշխատակազմի նախկին անդամները մտադիր են դատի տալ նրան


Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի նախկին անդամները մտադիր են դատի տալ օմբուդսմեն Սոզար Սուբարիին, որին նրանք մեղադրում են պետական միջոցները եւ օմբուդսմենի հիմնադրամի գումարները վատնելու մեջ:

Ըստ «Ալիա» թերթի, աշխատակազմի նախկին անդամները պնդում են, թե օմբուդսմենը աշխատանքի է տեղավորում իր հարազատներին, իսկ հիմնադրամի միջոցներն օգտագործում է արտասահմանյան մեքենաներ գնելու եւ իրեն ու իր բարեկամներին ամեն շաբաթ պարգեւավճար դուրս գրելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG