Մատչելիության հղումներ

Թուրքմենստանի նախագահը հանձնարարել է անապատում անտառ տնկել


Թուրքմենստանի նախագահ Սապարմուրադ Նիյազովը հանձնարարել է կառավարությանը անապատում մեծ անտառ տնկել:

Մմայրաքաղաք Աշգաբադից ոչ հեռու 1000 քառակուսի կիլոմետր տարածքով անտառը, նախագահի կարծիքով, թույլ կտա էապես բարելավել այնտեղի կլիման:

«Մենք կտնկենք այնպես ծառատեսակներ, որոնք աճում են հազար տարի, եւ մեր անտառը կլինի «հազարամյակի անտառ»,֊ - ասել է նախագահը:

«Ասոշիեյթեդ Փրես»-ի վկայությամբ, բոլոր նախարարություններին առանձին հողատարածքներ են հատկացվել, որտեղ նրանք պարտավոր են մինչեւ 2015 թվականը ծառեր տնկել:

Նախագահը նաեւ հրահանգել է արագացնել Թուրքմենական լճի շինարարությունը Կարակում անապատում:

Թուրքմենստանի տարածքի 80 տոկոսը կազմում են անապատները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG