Մատչելիության հղումներ

Փոխարտգործնախարարը մեկնելու է Թուրքմենստան


Այսօր Հայաստանի փոխարտգործնախարար Գեղամ Ղարիբջանյանը աշխատանքային այցով մեկնելու է Թուրքմենստան, որտեղ մարտի 15-16-ին նախատեսված են պաշտոնական հանդիպումներ Թուրքմենստանի նախագահ Սապարմուրատ Նիյազովի, արտաքին գործերի, նավթագազային արդյունաբերության եւ հանքային պաշարների, մշակույթի ու հեռուստահաղորդակցության նախարարների հետ:

«Քննարկվելու են տնտեսական եւ այլ ոլորտներին վերաբերող խնդիրներ: Իսկ ամենակարեւորը՝ Թուրքմենստանի նախագահին պետք է հանձնեմ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Գեղամ Ղարիբջանյանը:

«Թուրքմենստանը եւ Հայաստանը տնտեսական որոշակի զարգացումների ջատագով են, եւ վստահ եմ, որ կգնանք այդ ուղղությամբ», - նշեց Գեղամ Ղարիբջանյանը:

Փոխարտգործնախարար Ղարիբջանյանը մասնակցելու է նաեւ Հայաստանի նոր դեսպանության տարածքում Հայաստանի դրոշի բարձրացման արարողությանը:


Ռուզան Խաչատրյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG