Մատչելիության հղումներ

Գյուլ. «Իրանի միջուկային ծրագիրը նույնքան վտանգավոր է, որքան Իսրայելինը»


Թուրքիայի արտաքին գործերի նախարար Աբդուլա Գյուլը, երեկ հանդիպելով իշխող «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության ներկայացուցիչներին, ասել է, որ Իրանի միջուկային ծրագիրը նույնքան վտանգավոր է, որքան Իսրայելինը:

«Իսրայելն ասում է, թե չունի միջուկային ծրագիր, սակայն արտասահմանում բոլորը գիտեն, որ դա այդպես չէ: Ասում են, Իսրայելը դեռ 25-30 տարի առաջ է մշակել այդ ծրագիրը: Մենք որպես վտանգ ենք դիտում միջուկային զենքի առկայությունը տարածաշրջանում: Բոլոր երկրները պետք է գործեն համաձայն միջուկային ապառազմականացման ծրագրի եւ բաց լինեն ՄԱԿ-ի կողմից վերահսկվելու համար», - «Հյուրիեթ»-ի փոխանցմամբ, ասել է Գյուլը՝ հավելելով, որ Անկարան Իրանի միջուկային խնդրի խաղաղ կարգավորման կողմնակից է:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG