Մատչելիության հղումներ

Լեհերը 50 տարում վերականգնել են դարերի պատմությունը


Ամենահին պատումներից մեկով՝ քաղաքը կառուցել են 2 սիրահարներ՝ Վարսը եւ Սավան։ Նրանց անուններից կազմվել է Վարշավա անվանումը։ Վարշավայի ծննդյան թիվը հայտնի չէ։ Առաջին գրությունները Մազավեցկի իշխանների քաղաքի մասին թվագրված են 13-րդ դարով:

Վարշավայի բնակիչները հպարտությամբ են ասում, որ Վարշավան հաճախ անվանում են հյուսիսային Փարիզ, եւ որ դա վերջին թագավորի՝ Ստանիսլավ Ավգուստ Պանիտովսկու վաստակն է:

Հին քաղաքի կենտրոնական հրապարակը, որ կոչվում է Շուկայի հրապարակ, ներկայացնում է գրեթե բոլոր ճարտարատեական ուղղությունները՝ գոթական, կլասիցիզմ, բարոկո, վերածնունդ: Հրապարակի կենտրոնում քաղաքի խորհրդանիշն է՝ ծովահարսը՝ թուրն ու վահանը ձեռքին:

Հին քաղաքի մուտքի մոտ՝ բարձր սյան վրա կանգնած է լեհերի սիրելի թագավոր Զիգմունդ 3-րդի արձանը: Նրա ձեռքին սուր է, որը, ավանդության համաձայն, վտանգի ժամանակ բարձրանում է: Առայժմ այն իջեցված է. նշանակում է՝ լեհերը կարող են խաղաղ ու անհոգ ապրել:


Լուսինե Գրիգորյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG