Մատչելիության հղումներ

Վերջապես կվերանորոգվի Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանը


Ուսանողները շրջել են լսարաններում ու պատմել իրենց նախաձեռնության մասին: Շուշանիկի խոսքով, թեպետ առաջարկն առանձնակի ոգեւորություն չի առաջացրել, այնուամենայնիվ որոշակի գումար հավաքվել է: Թանգարանի տնօրենն այսօր ուսանողներին խոստացավ ջահեր գնել այդ գումարով:

Թանգարանը սակայն, միայն ուսանողների հույսին չի մնացել: Պետական բյուջեից վերջապես գումար է հատկացվել վերանորոգման համար: Անցյալ տարի գրողի 200-ամյակն այդպես էլ չնշվեց, քանի որ թանգարանն անմխիթար վիճակում էր:

Տնօրեն Հովհաննես Զատիկյանը պատմում է, որ ստիպված է եղել անձրեւների ժամանակ թանգարանում գիշերել, քանի որ անձրեւաջուրը տանիքից ուղղակի ցուցասրահ էր լցվում: Զատիկյանը վստահեցնում է, որ տանիքը չվերանորոգելու դեպքում թանգարանը գարնանը փլվելու էր:

Վերանորոգումիցհետո Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանը նոր կաթսայատուն ու կոյուղի կունենա: Տեսքի կբերվի պարտեզը, նոր արձաններ կտեղադրվեն: Իսկ ցուցասրահի համար արդեն երկու նախագիծ կա: Հովահաննես Զատիկյանի փոխանցմամբ ընտրվելու է լավագույն տարբերակը:


Կարլեն Ասլանյան

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG