Մատչելիության հղումներ

logo-print

Կասկածներ կան, որ Ադրբեջանում 16-ամյա երիտասարդը մահացել է թռչնագրիպից


Ադրբեջանում ուրբաթ օրը մահացել է Սալյանի շրջանի Դայքենդ գյուղի 16-ամյա բնակիչ Շահմար Ասքերովը, որի մոտ բժիշկները թռչնագրիպ էին կասկածում: Երիտասարդից վերցված նմուշները ուղարկվել են Լոնդոնի լաբորատորիա:

Ադրբեջանի առողջապահության նախարարության հայտարարության մեջ, ըստ day.az-ի, ասված է, որ չնայած Շահմար Ասքերովի մոտ բժիկները ախտորոշել էին երկկողմանի թոքաբորբ, վերջնական արդյունքի համար անալիզները ուղարկվել են Լոնդոնի լաբորատորիա:

Ադրբեջանի Սալյանի շրջանի՝ մահացած չորս հիվանդներից երկուսի մոտ փորձաքննությունը թռչնագրիպի մահացու H5N1 վիրուս չի հայտնաբերել: Նրանցից մեկը, ըստ առողջապահության նախարարության, մահացել է թոքաբորբից, մյուսը՝ քաղցկեղից:

Ադրբեջանի պաշտոնատար անձինք շարունակում են պնդել, որ մարդու մոտ թռչնագրիպի վարակի դեպքեր չէր արձանագրվել: Մասնագետները, սակայն, այլ կարծիքի են: Ելնելով ստեղծված կացությունից, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը օրերս հայտարարել էր, որ Ադրբեջան է գործուղելու երկու փորձագետի, ովքեր մինչեւ մարտի վերջը ուսումնասիրելու են կատարվածի պատճառները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG