Մատչելիության հղումներ

Վրաստանը չի ցանկանում մարել էներգետիկ պարտքը Ադրբեջանին


«Ազերէներժի» ընկերության փոխտնօրեն Մարլեն Ասքերովը հայտարարել է, թե պետք չէ հույսեր տածել, որ Վրաստանը կմարի էլեկտրաէներգիայի մատակարարման դիմաց կուտակված պարտքը:

«Ռեգնում»-ի փոխանցմամբ, Բաքվում կայացած ասուլիսում Ասքերովը ասել է, թե խնդիրն այն է, որ տարբեր տարիների Վրաստանի էներգետիկ համակարգը կառավարվել է ամերիկյան եւ ռուսաստանյան ընկերությունների կողմից, եւ «այսօր չկա մի իրավահաջորդ, ումից հնարավոր լիներ պահանջել պարտքը»:

«Երբ մենք դիմում ենք Վրաստանին, նրանք ասում են, որ կուսումնասիրեն խնդիրը եւ կվերադարձնեն պարտքը», - ասել է Ասքերովը:

Վրաստանի էներգետիկ պարտքը Ադրբեջանին շուրջ 16 միլիոն դոլար է՝ 1998 թվականին մատակարարված 32 միլիոն կիլովատտ/ժամ էլեկտրաէներգիայի համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG