Մատչելիության հղումներ

Սալոմե Զուրաբիշվիլի. «Վրաստանին անհրաժեշտ է իշխանափոխություն»


Վրաստանի նախկին արտգործնախարար Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, թե երկրի ներկայիս իշխանությունները «չեն արդարացրել ընտրողների վստահությունը», ուստի հաջորդ ընտրություններում պետք է տեղը զիջեն նրանց, ովքեր իրապես կարող են «Վրաստանը տանել ճիշտ ուղիով»:

«Վրաստանին անհրաժեշտ է իշխանափոխություն, սակայն ոչ՝ հեղափոխություն, քանի որ եւս մեկ հեղափոխությունը կարող է տխուր ավարտ ունենալ երկրի համար», - ըստ «Ինտերֆաքս»-ի, կիրակի օրը իր հիմնած «Վրաստանի ուղին» կուսակցության հիմնադիր համագումարում հայտարարել է Սալոմե Զուրաբիշվիլին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG