Մատչելիության հղումներ

Ադրբեջանը բողոքի նամակ է հղել «Եվրատեսիլ»-ի կազմակերպիչներին


Ադրբեջանի մշակույթի եւ զբոսաշրջության նախարարությունը բողոքի նամակ է հղել «Եվրատեսիլ» մրցույթի կազմակերպիչներին, քանի որ մրցույթի ինտերնետային էջում հայ երգիչ Անդրեի կենսագրությունում որպես ծննդավայր նշված է Լեռնային Ղարաբաղը:

Նախարարությունը, ըստ day.az-ի, այդ փաստը գնահատել է որպես «անարգանք Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ եւ սադրանք», որը կարող է դիտվել նաեւ որպես «մրցույթի կազմակերպիչների կողմից Հայաստանի ագրեսիվ քաղաքականության աջակցություն»:

Նամակում նաեւ ասված է, որ այժմ միջազգային հանրության ուշադրությունը սեւեռված է ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ անցնող խաղաղ բանակցություններին, եւ «նման փաստերը կարող են բացասաբար անդրադառնալ բանակցային գործընթացի վրա»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG