Մատչելիության հղումներ

Ահմետ Սեզերը թույլ չի տվել նախկին վարչապետին ազատազրկումն անցկացնել տանը


Թուրքիայի նախագահ Ահմետ Սեզերն այսօր վետո է դրել խորհրդարանի ընդունած օրենքի վրա, որը թույլ կտար նախկին վարչապետ Նեջմեթդին Էրբաքանին դատավճռով նշանակված ազատազրկումն անցկացնել տանը:

2003 թվականին դատարանը 28 ամսվա ազատազրկման դատապարտեց մահմեդականների առաջնորդ Էրբաքանին՝ ֆինանսական մեքենայությունների համար:

Թուրքիայի խորհրդարանը, որտեղ գերիշխում են մահմեդականները, ընդունեց օրենք, որը թույլատրում է 65-ն անց անձանց, որոնք դատապարտվել են 6 ամսից մինչեւ 3 տարի ազատազրկման, պատիժը կրել տանը:

Սեզերը, որը համարվում է կոռուպցիայի դեմ պայքարի ջատագով, այսօր հայտարարել է, որ օրենքը «ակնհայտորեն ընդունվել է մեկ անձի համար»: «Դա հայտնի է ողջ հանրությանը եւ անժխտելի է», -֊ փաստել է նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG