Մատչելիության հղումներ

Քըրք Քըրքորյանը աշխարհի 53-֊րդ մեծահարուստն է


Ամերիկահայ մեծահարուստ Քըրք Քըրքորյանը «Ֆորբս» ամսագրի հրապարակած այս տարվա միլիարդատերերի ցուցակում աշխարհում 53-֊րդն է: Նրա կարողությունը վերջին տարվա ընթացքում մի փոքր նվազել է՝ կազմելով 8,7 միլիարդ դոլար:

Անցած տարի Քըրքորյանը 41-֊րդն էր եւ ուներ 8,9 միլիարդ դոլար:

Վերջին տարվա ընթացքում Քըրքորյանը «Սոնի» ճապոնական ընկերությանը վաճառեց MGM հոլիվուդյան ստուդիան, որը գնել եւ վերավաճառել է մի քանի անգամ: Փոխարենը նա գնեց «Ջեներալ մոթորս» ավտոհսկայի բաժնետոմսերի մոտ 10 տոկոսը:

Վերջին տարիներին Քըրքորյանի հանգանակած գումարներով բարեկարգվել է Երեւանի կենտրոնը, նորոգվել են ճանապարհներ եւ մշակութային օջախներ:

Քըրքորյանն ունի երկու դուստր՝ Թրեյսի եւ Լինդա, որոնց անունների համադրությամբ է կոչվում նրա «Թրասինդա» ընկերությունը:

«Ֆորբս»-ի վկայությամբ՝ 88֊-ամյա մեծահարուստը, որն ապրում է հայաշատ Լոս Անջելեսում, շարունակում է ամեն օր թենիս խաղալ:

«Ֆորբս»-ի ցուցակը 12 տարի շարունակ գլխավորում է «Մայքրոսոֆթ»-ի ղեկավար Բիլ Գեյթսը:


Արմեն Դուլյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG