Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի աշխատակազմը անվստահություն է հայտնում Քոֆի Անանին


ՄԱԿ-ի աշխատակիցների արհմիությունը ձայների ճնշող մեծամասնությամբ անվստահության քվե է տվել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Քոֆի Անանին:

«Ֆրանսպրես»-ի հաղորդմամբ, որոշումը կայացվել է ի պատասխան Անանի՝ ՄԱԿ-ը բարեփոխելու նախաձեռնությանը:

Քոֆի Անանը, մասնավորապես, առաջարկել էր արտահաստիքային աշխատանքի փոխադրել կազմակերպության հազարավոր աշխատակիցների, ինչը, նրա կարծիքով, թույլ կտա ՄԱԿ-ը դարձնել պակաս բյուրոկրատական, ավելի ճկուն եւ արդյունավետ կազմակերպություն:

Գործակալությունը նշում է, որ ամեն դեպքում Քոֆի Անանը երկար չի մնա ՄԱԿ-ում. գլխավոր քարտուղարի լիազորությունները լրանալու են այս տարվա դեկտեմբերի 31-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG