Մատչելիության հղումներ

Արտասահմանցի ուսանողները՝ Հայաստանում


Արտասահմանցի ուսանողները Հայաստանի բուհերի մասին տեղեկանում են տարբեր ճանապարհներով՝ գործակալություններ, ինտերնետային կայքեր, միջբուհական ուսանողական փոխանակման ծրագրեր: Սակայն, ըստ բժշկական համալսարանի միջազգային կապերի գծով պրոռեկտոր Երվանդ Սահակյանի, բժշկական համալսարան հաճախ դիմում են՝ ուսման մասին տեղեկանալով իրենց ծանոթներից, ովքեր արդեն սովորել են այստեղ:

Օտարերկրացիներին հայաստանյան բուհերը գրավում են ուսման ցածր վարձով: Շատ երկրների համեմատությամբ այստեղ սովորելն ավելի էժան է ու մատչելի: Բժշկականում հիմնականում սովորում են ուսանողներ Բրիտանական համագործակցության երկրներից, Նեպալից, Սիրիայից, Հնդկաստանից, Շրի Լանկայից եւ Վրաստանից:

Ուսուցումը տարվում է երեք լեզուներով՝ հայերեն, ռուսերեն եւ անգլերեն, սակայն բոլոր ուսանողներն էլ նախնական դասընթացների ժամանակ հայերեն են սովորում: Արտասահմանցի ուսանողները ուրախ են, որ կրթվում են Հայաստանում եւ գոհ են այն պայմաններից, որ ստեղծված են այստեղ իրենց ուսման համար:

Ըստ Հայաստանի ազգային վիճակագրության ծառայության տվյալների, եթե 2000 թվականին Հայաստանում սովորում էր մոտ 1300 ուսանող, ապա 2005 թվականին նրանց թիվը հասել է 4000-ի: Հայաստանում սովորողների թվով առաջին տեղում Վրաստանն է, ապա՝ Սիրիան, Հնդկաստանն ու Իրանը:


Կարինե Հունանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG