Մատչելիության հղումներ

logo-print
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօրվա նիստում հաստատեց բնական գազի նոր սակագները՝ մասնակիորեն բավարարելով «Հայռուսգազարդ» ընկերության հայտը:

Բնակչությունը ապրիլի 10-ից օգտագործած յուրաքանչյուր խորանարդ մետր գազի համար ստիպված կլինի վճարել 90 դրամ (ներկայիս 59 դրամի փոխարեն): Բնական գազի արտադրական սպառողների համար մեկ խորանարդ մետր գազի սակագինը սահմանվեց 65 դրամ 70 լումա:

Գազամատակարար մենատիրոջ հայտը, այսպիսով, հանձնաժողովը մասնակիորեն բավարարեց 10 օրում (ըստ օրենքի, հայտը պիտի քննվի ոչ ուշ, քան 90 օրվա ընթացքում): «Հայռուսգազարդ»-ը պահանջել էր սպառողների համար իբրեւ միջին սակագին սահմանել 168,5 դոլարին համարժեք դրամ՝ յուրաքանչյուր 1000 խորանարդ մետրի դիմաց: Հանձնաժողովի հաստատած սակագինը այդ թվից պակաս է ընդամենը 5,5 դոլարով:

Սակագների բարձրացում, հիշեցնենք, սպասվում էր, քանի որ ապրիլի 1-ից Ռուսաստանը բարձրացրել է Հայաստան մատակարարվող գազի սակագները՝ հազար խորանարդ մետրի համար 56 դոլարից դարձնելով 110 դոլար:


Ատոմ Մարգարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG