Մատչելիության հղումներ

ՎՈւՈւԱՄ-ը պաշտոնապես վերածվեց ՎՈւԱՄ-ի


Ուզբեկստանը վերջնականապես դուրս է եկել դաշինքից, որին անդամակցում էր Վրաստանի, Ուկրաինայի, Ադրբեջանի եւ Մոլդովայի հետ միասին:

Մարտի 10-ին հրապարակվել է Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովի ստորագրած «ՎՈւՈւԱՄ-ի անդամ պետություններին հյուպատոսական հարցերով փոխադարձ օգնություն ցույց տալու մասին 3ալթայում 2001 թվականի հունիսի 7-ին կնքած Կոնվենցիան չեղյալ հայտարարելու մասին» օրենքը:

«Ռոսբալտ» լրատվական գործակալության փոխանցմամբ, Տաշքենդը դեռ անցած տարեվերջին չեղյալ էր հայտարարել ՎՈւՈւԱՄ-ին անդամակցելուց հետո ստորագրած մի շարք համաձայնագրեր:

Ուզբեկստանը 1999 թվականին էր միացել այդ դաշինքին, 2002-ին դադարեցրել էր անդամակցությունը, իսկ 2005-ի ապրիլին հայտարարել էր դաշինքից պաշտոնապես դուրս գալու մտադրության մասին, ինչը, ըստ վերլուծաբանների, կապված է Ռուսաստանի հետ առավել սերտ քաղաքական հարաբերություններ հաստատելու հետ:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG