Մատչելիության հղումներ

Հայոց ցեղասպանության թեմայով գրող թուրք լրագրողները արժանացել են մրցանակի


Բելգիայում բնակվող երկու թուրք լրագրողներ` Դողան Օզդուգենը եւ Ինջի Տուղսավուլը, արժանացել են Թուրքիայի Մարդու իրավունքների ընկերակցության 2006 թվականի «Մտքի ազատության» մրցանակին` 30 տարվա ընթացքում իրավապաշտպանական թեմաներով հրապարակումների համար:

Մրցանակը, որ կրում է հայտնի թուրք հրապարակախոս Այշե Նուր Զարակոլույի անունը, այս տարի հանձնվում է «Ինֆո Թուրք» գործակալության հիմնադիրներին, ում հրապարակումների մի զգալի մասը նվիրված է Թուրքիայում հակասեմականության եւ Հայոց ցեղասպանության հետ կապված խնդիրներին:

Երկու լրագրողների դեմ արդեն իսկ քրեական գործ է հարուցված Թուրքիայի քրեական օրենսգրքի 301 հոդվածով` թուրքական պետությունը վարկաբեկելու մեղադրանքով:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG