Մատչելիության հղումներ

Եվրամիությունը Թուրքիայից պահանջում է բացել օդանավակայանները Կիպրոսի համար


Ինչպես հաղորդում է գերմանական DPA գործակալությունը, Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Օլի Ռենը այսօր Աթենքում հայտարարել է, որ Թուրքիայի առջեւ կարող են խնդիրներ ծառանալ՝ եթե պաշտոնական Անկարան շարունակի փակ պահել իր օդանավակայաններն ու նավահանգիստները Եվրամիության անդամ Կիպրոսին պատկանող նավերի ու ինքնաթիռների համար:

«Ազատ տեղաշարժը Եվրամիության հիմնարար սկզբունքներից մեկն է եւ նախատեսում է նաեւ թուրքական օդանավակայաններից ու նավահանգիստներից ազատ օգտվելու իրավունք կիպրոսյան փոխադրամիջոցների համար», - ասել է հանձնակատարը:

Ռենը նաեւ նշել է, որ Թուրքիան պետք է շարունակի խթանել բարեփոխումները մարդու իրավունքների եւ խոսքի ազատության բնագավառներում:

Lրագրողներից մեկի հարցին, թե ի՞նչ կպատահի, եթե Թուրքիան այնուամենայնիվ չկատարի իր ստանձնած պարտավորությունները, Ռենը պատասխանել է. - «Մենք չպետք է դրամատիկ երանգներ հաղորդենք կացությանը: Թուրքիան բարեփոխումների ակտիվացման միջոցով ի վիճակի է խուսափել իրադարձությունների անբարենպաստ զարգացումից»:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG