Մատչելիության հղումներ

logo-print
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ եթե բանակցային գործընթացը փակուղային մնա, ապա հարցը կարող է լուծվել «հանրային կարծիքի հիման վրա»:

Ադրբեջանի նախագահը, ով պաշտոնական այցով այժմ գտնվում է Ճապոնիայում, ասել է, որ Ադրբեջանը հավատարիմ է մնում ղարաբաղյան խնդիրը բանակցությունների միջոցով կարգավորելու ծրագրին:

Հարցին, թե ի՞նչ կանի Ադրբեջանը, եթե բանակցությունները ոչ մի արդյունքի չհանգեցնեն, Ալիեւը պատասխանել է, թե մի քանի անգամ կողմերը մոտ են եղել համաձայնության, սակայն «Հայաստանը պարբերաբար կասկածելի պատճառներով հետաձգել է բանակցությունները»: Իբրեւ օրինակ Ադրբեջանի նախագահը բերել է Ռամբույեի բանակցությունները՝ ավելացնելով, որ եթե «իրավիճակը փակուղային մնա, ապա հարցը կլուծվի հանրային կարծիքի հիման վրա»:

Ադրբեջանի նախագահը, փաստորեն, հանդես է եկել, ի հակակշիռ Լեռնային Ղարաբաղում առաջարկվող հանրաքվեի, Ադրբեջանում հանրաքվե անցկացնելու հնարավորության հայտարարությամբ:

Մինչդեռ, այս տարվա ընթացքում ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու հնարավորության մասին ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Սթիվեն Մաննի հայտարարության կապակցությամբ, Ռազմավարական ու միջազգային հետազոտությունների Վաշինգտոնում գործող կենտրոնի Ռուսաստանի ու եվրասիական ծրագրերի տնօրեն Քորեյ Ուելթը կարծիք է հայտնել, թե դա «ավելի շատ հուսատությունից է ծագում, քան լավատեսությունից»:


Աննա Կարապետյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG