Մատչելիության հղումներ

Եվրախորհրդի փորձագետները կժամանեն Բաքու


Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը հայտնել է, որ մայիսի 13-ին Ադրբեջանում կայանալիք կրկնական խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական աշխատանքներին ծանոթանալու նպատակով մարտի 15-ից Ադրբեջան կժամանեն Եվրախորհրդի փորձագետները:

«Թրենդ»-ի փոխանցմամբ, մարտի 8-ին Փարիզում կայացել է Եվրախորհրդի մոնիտորինգային կոմիտեի նիստը, որի ընթացում քննարկվել են նաեւ Ադրբեջանի կրկնական ընտրությունների նախապատրաստմանը վերաբերող հարցեր: Ըստ Սեիդովի, կառույցի համազեկուցողների կողմից որեւէ դիտողություն չի արվել, նիստում որոշում չի ընդունվել, այլ տեղի է ունեցել սոսկ մտքերի փոխանակում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG