Մատչելիության հղումներ

Զոհեր՝ Թուրքիայում


Թուրքիայում հինգշաբթի առավոտյան գետն է ընկել ավելի քան 40 ուղեւոր տեղափոխող ավտոբուսը: «Մեծամասնությանը փրկել չի հաջողվել», - թուրքական NTV հեռուստաալիքին ասել է հյուսիսային Թոքաթ նահանգի փոխնահանգապետ Էզեթ Էրջանը:

Ներկայումս գետն ընկած ավտոբուսից դուրս է բերվել մեկ դիակ, 11 մարդ փրկվել է: Ստամբուլից Վան ուղեւորվող ավտոբուսի վթարի պատճառները առայժմ հայտնի չեն, չի հաղորդվում նաեւ ուղեւորների կոնկրետ թիվը:

Իսկ CNN-Turk հեռուստաընկերությունը հաղորդում է, որ հինգշաբթի առավոտյան Վան քաղաքում հնչած հզոր պայթյունի զոհ են դարձել 3 մարդ, եւս 14-ը ստացել են բեկորային վնասվածքներ:

Տեղական իշխանությունների վկայությամբ, ռումբ է նետվել տեղական ինքնակառավարման մարմնի կենտրոնի մոտ կայանված ոստիկանության մեքենայի վրա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG