Մատչելիության հղումներ

Ինչպես հայտնել է պետդեպարտամենտի խոսնակ Շոն ՄքՔորմաքը, Միացյալ Նահանգների պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով խորհրդական Դենիել Ֆրիդը հաջորդ շաբաթ այցելելու է Հայաստան եւ Ադրբեջան:

«Դեսպան Ֆրիդը մի շարք հանդիպումներ կունենա Ադրբեջանում եւ Հայաստանում՝ քննարկելով երկու երկրների նախագահների Ռամբույեում կայացած հանդիպումից հետո ստեղծված կացությունը», -֊ ասել է ՄքՔորմաքը:

Հայաստանի արտգործնախարարությունից «Ազատություն» ռադիոկայանը տեղեկացել է, որ պետքարտուղարի խորհրդականը Երեւան կժամանի մարտի 16-֊ին: Նրան ուղեկցելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Սթիվեն Մաննը:

Նախօրեին ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ մարտի 13-֊ին եւ 14-֊ին ամերիկացի դիվանագետները այցելելու են Բաքու:

ՄքՔորմաքը որեւէ տեղեկություն չի հայտնել Մինսկի խմբի համանախագահների՝ Վաշինգտոնում կայացած հանդիպման մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG