Մատչելիության հղումներ

Հայաստանում անցած հինգ տարում բնակչության թիվը 1,1 տոկոսով նվազել է


ԱՊՀ երկրների բնակչության ընդհանուր թիվը հասել է 279 միլիոնի: «Ռեգնում» գործակալության փոխանցմամբ, այդ մասին հաղորդել է ԱՊՀ միջպետական վիճակագրական կոմիտեն:

Անցած 5 տարում բնակչության ամենաբարձր աճը գրանցվել է Թուրքմենստանում՝ 25,6 տոկոս: Տաջիկստանում այն կազմել է 10%, Ղրղըզստանում՝ 4,7%, Ուզբեկստանում 5,2%, Ադրբեջանում՝ 4,4% եւ Ղազախստանում` 2, 36%:

Որոշ երկրներում նկատվել է բնակչության թվի անկում. անցած 5 տարում Մոլդովայի բնակչությունը նվազել է 6,7 տոկոսով: Ուկրաինայում անկումը կազմել է 4,2%, Բելառուսում՝ 2,4%, Ռուսաստանում 2,3% եւ Հայաստանում 1,1%:

Վրաստանում վերջին տվյալներն ամփոփվել են 2004 թվականի հունվարին: Ըստ ԱՊՀ միջպետական վիճակագրական կոմիտեի, այդ երկրում բնակվում է 4,5 միլիոն մարդ: Նշվում է, որ Աբխազիայի եւ Հարավային 0սիայի բնակչության թիվը վիճակագրական հետազոտության մեջ ներառված չէ:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG