Մատչելիության հղումներ

logo-print

ԱԺ նախագահը եւ ԱՄՆ-ի պետքարտուղարության ներկայացուցիչը քննարկել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր


Մարտի 8-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով փոխքարտուղարի տեղակալ Մեթյու Բրայզային: Հանդիպմանը, որին ներկա էր Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսը, քննարկվել են հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցեր:

«Արթուր Բաղդասարյանը շնորհակալություն հայտնեց ԱՄՆ-ին` Հայաստանին ցուցաբերվող աջակցության համար` կարեւորելով, որ տնտեսական աջակցությունը ուղեկցվում է ժողովրդավարական բարեփոխումներին աջակցությամբ», - փոխանցում է Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչությունը: - «Մեթյու Բրայզան եւս կարեւորեց ժողովրդավարության խորացումը Հայաստանում` նշելով, որ այդ շրջագծում են ե’ւ հակամարտությունների կարգավորումը, ե’ւ էներգետիկ անվտանգությունը, ե’ւ տնտեսության զարգացումը` առանձնապես կարեւորվեց կոռուպցիայի դեմ պայքարը, որպես կայուն ներդրումների հնարավորության ապահովում»:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի խնդրին` Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանը նշել է, որ 2006-ը հարցի խաղաղ կարգավորման հնարավորությունները չի սպառել եւ դեռ առկա են բանակցային գործընթացում հաջողությունների հնարավորություններ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG