Մատչելիության հղումներ

Գյուլին ծանր բանակցություններ են սպասում Վիեննայում


Թուրքիայի արտգործնախարար Աբդուլա Գյուլը վաղը բանակցություններ է վարելու Ավստրիայում, որն այժմ նախագահում է Եվրամիությունում:

Ավտրիան ամենախիստն է ընդդիմանում Թուրքիայի անդամակցությանը Եվրամիությանը: Վերջին հարցումների համաձայն, Ավստրիայի բնակչության ընդամենը 10 տոկոսն է համարում, որ Թուրքիան կարող է լինել Եվրամիության անդամ:

Նախկինում Գյուլը խոստովանել էր, որ «ցնցված է» Ավստրիայի բացասական վերաբերմունքից:

Գյուլի այցի նախօրեին Ավստրիայի խորհրդարանի խոսնակ Անդրեաս Քոլը կարծիք է հայտնել, որ «Թուրքիան կարող է միանալ Եվրամիությանը միայն այն դեպքում, եթե Եվրամիության անդամները որոշեն, որ ի զորու են Թուրքիային ընդունել որպես անդամ»:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG