Մատչելիության հղումներ

Ադրբեջանական կողմը կրկին խոսում է զոհերի մասին


Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից «Թրենդ» գործակալությանը հայտնել են, որ մարտի 6-ին եւ 7-ին շփման գոտում հրադարադարի խախտման արդյունքում ադրբեջանցի մեկ զինվոր զոհվել է, մյուսը՝ վիրավորվել:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ մարտի 6-ին ժամը 12:00-ի սահմաններում Ֆիզուլիի շրջանի Աշագի Սոյդախմեդլի գյուղի մոտակայքում ծանր վիրավորվել է ադրբեջանցի զինծառայող Մուհիդդին Նազիմովը, իսկ մարտի 7-ին ժամը 04:45-ի սահմաններում Թերթերի շրջանի Գազիլոբա գյուղի մոտակայքում զոհվել է զինծառայող Փարվիզ Ջահանգիրովը:

Միաժամանակ, Հայաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Սեյրան Շահսուվարյանի փոխանցմամբ, մարտի 6-ին, ժամը 19:05-ի սահմաններում Վայքի, 21:40-ին՝ Բերդի, իսկ մարտի 7-ին, ժամը 02:50-ի սահմաններում Իջեւանի միաժամանակ երկու տարբեր դիրքերի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերը կրակ են բացել: Ըստ Շահսուվարյանի, հայկական կողմը չի պատասխանել, տուժածներ չկան:

Նախօրեին Սեյրան Շահսուվարյանը ասել էր, որ հայ-ադրբեջանական շփման գոտում բավական հաճախակի են դարձել ադրբեջանական կողմից հրադադարի խախտման դեպքերը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG